
Պահեստի և Գույքի Պատասխանատու
Եթե դու պատասխանատու, կազմակերպված և գործունյա մասնագետ ես, սիրում ես կարգուկանոն, արագ նկատում ես առաջացող խնդիրները, ուշադիր ես և կարողանում ես արդյունավետ համագործակցել տարբեր թիմերի հետ, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանիՊահեստի և գույքի պատասխանատուի դերը հենց քեզ համար է։ Այս դերում դու պատասխանատու կլինես ՍՄԱՐԹ ավանի պահեստային տնտեսության սահուն կազմակերպման, գույքի և սարքավորումների հաշվառման ու պատշաճ պահպանման, ինչպես նաև ՍՄԱՐԹ ավանի տարածքների, գույքի և տեխնիկական միջոցների ընդհանուր վիճակի մշտադիտարկման համար։
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել պահեստի ամենօրյա աշխատանքը։
- Ընդունել, տեղաբաշխել, պահպանել և տրամադրել գույքը, սարքավորումները և նյութերը։
- Վարել գույքի և նյութերի մուտքի, ելքի, վերադարձի և մնացորդների հաշվառումը։
- Հետևել պահեստային տարածքի կարգուկանոնին և գույքի պահպանման պայմաններին։
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին։
- Հետևել սպառվող նյութերի և անհրաժեշտ պարագաների մնացորդներին։
- Ապահովել միջոցառումների և աշխատանքային գործընթացների համար անհրաժեշտ գույքի տրամադրումն ու վերադարձը։
- Պարբերաբար հետևել ՍՄԱՐԹ ավանի շենքերի, տարածքների, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների տեսանելի վիճակին։
- Հայտնաբերված անսարքությունների, վնասվածքների կամ անվտանգության ռիսկերի մասին ժամանակին տեղեկացնել համապատասխան պատասխանատուներին։
- Իր մասնագիտական կարողությունների շրջանակում իրականացնել պարզ և փոքրածավալ տեխնիկական աշխատանքներ։
- Համագործակցել ՔՈԱՖ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ պահեստավորման, գնումների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակում։
Պահանջվող որակավորումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Պահեստային տնտեսության, գույքի կառավարման, տեխնիկական սպասարկման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Գույքի և նյութերի հաշվառման սկզբունքների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
- Պարզ տեխնիկական խնդիրների հայտնաբերման և գնահատման կարողություն։
- Համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։
- Հայերենի լավ իմացություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և խնդիրները ժամանակին նկատելու և արձագանքելու/տեղեկացնելու կարողություն։
- Ժամանակի և առաջադրանքների արդյունավետ կառավարում։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։
- Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
- Անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Ինքնուրույն աշխատելու և միաժամանակ տարբեր ընթացիկ աշխատանքներ համակարգելու կարողություն։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ hոկտեմբերի 8-ի օրվա ավարտն է։
Պահեստի և Գույքի Պատասխանատու · Children of Armenia Fund