Likeremote

Subscribe to the latest remote jobs:

  • Likeremote jobs on https://LinkedIn.com/
  • Likeremote jobs on https://telegram.org/
  • Likeremote jobs on Reddit.com

Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ

Children of Armenia Fund
🇦🇲 Armenia
On-site
1 week ago
  • Google Workspace

Not enough detail in this posting to match

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա  «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  (ՔՈԱՖ) կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։

Առավել մանրամասն․


Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ


  • Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։
  • Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին:
  • Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը:
  • Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին:
  • Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։


Տվյալների  վարում և վերլուծություն


  • Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։
  • Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։
  • Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։
  • Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։


Հաղորդակցություն և համագործակցություն


  • Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին:
  • Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին:
  • Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։
  • Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։
  • Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։


Շրջանավարտների համայնքի զարգացում 


  • Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
  • Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։


ՔՈ ԹԻՄԸ


Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։ 


ԴՈՒ


Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․


ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ 


  • Երիտասարդության և կրթության ոլորտի պետական քաղաքականությանը և ոչ ֆորմալ կրթության մոտեցումներին ու սկզբունքներին,
  • Գրավոր և բանավոր հայերենին, անգլերենին,
  • Google Workspace-ի և աշխատանքային այլ թվային գործիքների,
  • Տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքներին,



ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ 


  • Արդյունավետ կերպով կազմակերպել և համակարգել միաժամանակ մի քանի առաջադրանք՝ ըստ առաջնահերթությունների, քանի որ ունես հաղորդակցման և/կամ կրթական ծրագրերում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ։
  • Աշխատել տվյալների շտեմարանների հետ, մշակել և վերլուծել տվյալներ,
  • Պատրաստել հաշվետվություններ և աշխատել տեղեկատվության մեծ ծավալների հետ,
  • Արդյունավետ հաղորդակցվել (գրավոր և բանավոր) տարբեր լսարանների հետ։


ԴՈՒ ԼԻՆԵՍ 


  • Նախաձեռնող, լուծումների վրա կենտրոնացող,
  • Ստեղծագործ, շարունակական սովորող,
  • Բաց՝ նորարարության համար և քննադատ, 
  • Պատասխանատու և հաշվետու, 
  • Մեդիագրագետ,
  • Սոցիալական պատասխանատվության կրող։



ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ)բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝
2026թ․-ի սեպտեմբերի 18-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ · Children of Armenia Fund

Auto apply with Likeremote